հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
COVID-19-ով վարակման նոր դեպքեր՝ սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով. ԱՆ-ն ահազանգում է

COVID-19-ով վարակման նոր դեպքեր՝ սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով. ԱՆ-ն ահազանգում է

Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված՝ կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։
 
Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։
 
Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել։

 

  • Կիսվել: