Ցնgված ենք, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքերից․ Վրացի գրողներ
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնայնը հրապարակել է վրաց գրողների նամակը, որտեղ իրենց մտահոգոյությունն են հայտնել Հայաստանի գրողների միության շենքերի հետ կապված խնդրի առիթով.
«Թանկագին բարեկամներ
Վրաստանի գրողների միությունը և վրացի գրողները ցնցված են համացանցում շրջանառվող այն լուրից, որ Հայաստանի կառավարությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ գրականության իսկական ջատագովն ու հովանավորը, մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքից, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներից։
Ձեր նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքը մեզ համար միշտ եղել է օրինակելի և, անկեղծ ասած, հարուցել է մեր բարի նախանձը։ Մենք հավատում էինք, որ նրանք լիովին հասկանում են համաշխարհային պատմության մեջ խոր հետք թողած հայ գրի դերն ու նշանակությունը ձեր վաղնջական ժողովրդի կյանքում՝ թե հնում և թե ամբողջական ինքնիշխանության և անկախության կերտման դժվարին ճանապարհին։
Կցանկանայինք հավատալ, որ առկա անհեթեթ թյուրիմացությունը շուտով կփարատվի, և դուք դատական քաշքշուկներից կվերադառնաք ձեր գրասեղաններին նույն ոգևորությամբ և ոգեշնչվածությամբ, ինչպես նախկինում և կստեղծեք ձեր ազգը փառաբանող բազմաթիվ գործեր։
Մեծագույն սիրով՝
Մաղվալա Գոնաշվիլի,
Վրաստանի գրողների միության նախագահ,
Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր
Ռևազ Միշվելաձե
Վրաստանի գրողների միության համանախագահ,
Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր
Սոսո Սիգուա
ակադեմիկոս,
Վրաստանի գրողների միության համանախագահ,
Պետական մրցանակի դափնեկիր
Բագաթեր Արաբուլի
Վրաստանի գրողների միության համանախագահ,
Պետական մրցանակի դափնեկիր
Բադրի Քութաթելաձե
Վրաստանի գրողների միության համանախագահ,
Պետական մրցանակի դափնեկիր
Մանանա Գորգիշվիլի,
«Մերանի» հրատարակչության տնօրեն
Իլիա Ճավճավաձեի անվան մրցանակի դափնեկի