հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չորս ու կես տարի պայքար, տանջանք․ Մահացել է Արամ MP3-ի հայրը

Չորս ու կես տարի պայքար, տանջանք․ Մահացել է Արամ MP3-ի հայրը

Մահացել է երգիչ Արամ MP3-ի հայրը։

Երգիչն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․

«Չորս ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես…

Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:

Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր:

Այսօր ես կորցրեցի իմ հորը»,- գրել է նա։

  • Կիսվել: