ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չորս բուհ պետք է լինի լավագույն 500-յակի մեջ. ԿԳՄՍ փոխնարար

Չորս բուհ պետք է լինի լավագույն 500-յակի մեջ. ԿԳՄՍ փոխնարար

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին։

Նրա խոսքով. «Համալիր, համապարփակ գործողություններ են իրականացվում, ինչը լավատեսություն է ներշնչում, որ պետության կողմից ներդրումները մի կոնկրետ բաղադրիչի չեն, այլ համապարփակ են։ Եւ այո, ակնկալում ենք, որ չորս բուհ պետք է լինի լավագույն 500-յակի մեջ, բայց դա պետք է լինի 2030 թվականին»։ 

 Փոխնախարաը նաև հայտնեց, որ առաջիկա 3 տարիներին Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի հերթական դրմաշնորհային ծրագիրը, որի շուրջ 10 տոկոսն ուղղվելու է հենց կրթության ոլորտի զարգացմանը։

22.6 մլն եվրոյի վարկային միջոցներից 2.6–ը ուղղվելու է «Բուհական համակարգի կրթության որակի բարձրացում» վարկային ծրագրին։

  • Կիսվել: