երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չկա գեթ մեկ արցախցի ում կեցության և այլ հարցերը լուծված չեն. Սյունիքի մարզպետ

Չկա գեթ մեկ արցախցի ում կեցության և այլ հարցերը լուծված չեն. Սյունիքի մարզպետ

Ունենք լարվածություն, առաջնագծի երկայնքով լարվածությունը պահպանվում է, մարզն ապրում է բնականոն կյանքով` բացառությամբ Ներքին Հանդի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Մարզն ապրում է բնականոն կյանքով, իսկ այնպես բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է: Ներքին Հանդում, բոլորիս է հայտնի է, որ կա ադրբեջանական կողմի ներխուժում եւ ադրբեջանցիները պետք է իրենց զորքը հետ քաշեն տարածքից: Կոնկրետ թվեր կդժվարանամ նշել, բաց մարդկանց կյանքի վրա ազդել է այդ տարածքում»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում գտնվող ացախցիներին` մարզպետը նշեց, որ չկա գեթ մեկ արցախցի ում կեցության եւ այլ հարցերը լուծված չեն:

Մարզպետը նշեց, որ այս պահին էլ շուրջ 25 միլիոն դրամի ծրագիր են իրականացնում Ներքին Հանդում մարդկանց վնասները փոխհատուցելու համար:

  • Կիսվել: