երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չիվա գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է բռնկվել

Չիվա գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է բռնկվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 21:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա  (բեռնված կտորի և տոլի գլանաձև փաթեթներով և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալներով) ․ երթևեկությունը միակողմանի փակվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա վարորդ Ս. Հ., ծնված]  2001 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:26-ին:

Այրվել է ավտոմեքենան և թափքում առկա կտորի և տոլի գլանաձև փաթեթները (մոտ 27 հատ) և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալները՝ մասամբ։

Երթևեկությունը երկկողմանի բացվել է։

  • Կիսվել: