շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չինաստանի դեսպանն այցելել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Չինաստանի դեսպանն այցելել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի Լոռու մարզ այցի հաջորդ կանգառը եղել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և մարզպետարանի պաշտոնյաների հետ դեսպանն այցելել է «Չինվան» ընկերություն։

Հյուրերին ներկայացվել է, որ «Չինվան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001 թ. Վանաձորում: Ընկերությունը գործունեության սկզբում Չինաստանից ներկրել է գյուղատնտեսական մինի-տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումներ ու մատակարարել է հանրապետության գյուղատնտեսությանը:

Ներկայում զբաղվում է տարբեր հզորության գյուղատնտեսական մինի-տրակտորների հավաքմամբ, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, գյուղսարքավորումների շահագործմամբ: Այժմ համագործակցում են չինական երկու խոշոր ընկերությունների հետ։

Ընկերության սեփականատերը նշել է, որ հանրապետությունում հատկապես մեծ է տրակտորների պահանջարկը, մինչ այժմ վաճառել են շուրջ 1500 տրակտոր։ «Չինվան» ՍՊԸ-ն ունի սեփական արտադրական մեծ հզորություններ, ապահովված է բոլոր տիպի մեքենասարքավորումներով:

Պաշտոնատար այրերը այցելել են նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է մեծն Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

  • Կիսվել: