հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չինաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների միջև հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն է հայտնել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Հուսով ենք Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կպահպանվեն ու կբարելավվեն»,- ասված է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ցին Գանը միայն դեկտեմբերի վերջին է նշանակվել Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանի պաշտոնը։ Նախորդ տարվա հոկտեմբերին նա միացավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին՝ դառնալով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաջորդ ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։

  • Կիսվել: