Չի կարող նման քամուց 2021 թվին շահագործման հանձնված դպրոցի տանիք քանդվի, կամ 50 ծառ արմատախիլ արվի. Լևոն Զաքարյան
Վերջին ուժգին քամուց Երեւանում տապալվել էր 50 ծառ, քանդվել էին դպրոցների տանիքներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը:
«Չի կարող 2021 թվականին նման քամուց այս տարի շահագործման հանձնված դպրոցի տանիք քանդվի կամ 50 ծառ արմատախիլ արվի, լավ է, մարդկային կյանքեր չի արժեցել:
Ծառը, որ Դեմիրճյան փողոցում տապալվել էր մեքենայի վրա, այդտեղի բնակիչները մի քանի անգամ դիմել են այդ ծառի համար, իրենք դա համարել են վտանգավոր: Պետք է ուսումնասիրվի ու նախօրոք հատվի»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տապալված ծառերը հիմնականում Կենտրոն վարչական շրջանում են եղել, դրանք բավականին հին ծառեր են եւ պետք է աշխատանքներ անենք, որ ծառերը փոխարինվեն:
Իր հերթին Երեւանի փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյաննն էլ նշեց. «Ես համաձայն եմ, որ 2021-ին կառուցված դպրոցի տանիքը քամին քշի, տանի: Պարզ է, որ այստեղ խնդիր կա: Երեւանում մենք ունենք 120 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքեր: Մինչեւ վերջերս մարդիկ գնում են քաղաքապետարան, որոնք ուզում են Երեւանի կենտրոնի բակում 23 հարկանի շենք կառուցել: 120 շենք վթարային է, եկեք մի հատ դրանց անդրադառնանք, հասկանանք, դրանք ոնց ենք քանդում, նոր շենքեր կառուցում, այդ մարդկանց որտեղ ենք տեղավորում: Այստեղ պետք է համագործակցենք մասնավորի հետ»:


