շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Չենք ցանկանում վիրավորել ժողովրդի զգացմունքները». Էրեբունի թանգարանում նկարահանված պոռնոֆիլմի հերոսուհի

«Չենք ցանկանում վիրավորել ժողովրդի զգացմունքները». Էրեբունի թանգարանում նկարահանված պոռնոֆիլմի հերոսուհի

Էրեբունի թանգարանում նկարահանված պոռնոֆիլմի հերոսուհին մեկնաբանություն է գրել այն նույն կայքում, որում տեղադրվել էր տեսանյութը, ապա հեռացվել: Նա նշում է, որ չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին. «Մենք ջնջել ենք տեսանյութը, որովհետև այն, պարզվեց, հայերի համար սուրբ ամրոց է, հիմա աղմուկ է սկսվել, և պարզվել է, որ մենք վիրավորել ենք հայերի զգացմունքները: Մենք չենք ցանկանում վիրավորել այդ լավ ժողովրդի զգացմունքները, և երբեք չենք ցանկացել, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում հայերին և հայերի ավանդույթներին և շատ զղջում ենք»,- գրել է նա:

հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիապրոդյուսեր Տատյանա Սմարժևսկայան «Էրեբունի» թանգարանի տարածքում 18+ տեսանկարահանման մեջ էր մասնակցել, ինչը Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացրել։

  • Կիսվել: