ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». պաստառներ են հայտնվել ՔՊ գրասենյակի պատերին

«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». պաստառներ են հայտնվել ՔՊ գրասենյակի պատերին

Այս գիշեր «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բովանդակությամբ պաստառներ են հայտնվել Դավթաշեն թաղամասում, նույնիսկ ՔՊ գրասենյակի պատերին:

Հիշեցնենք, որ նախօրեին «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Հյուսիսային պողոտայում։ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով ակցիան նպատակ ունի անվստահություն հայտնել գործող իշխանություններին։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում մոտենալ Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում տեղադրված քվեատուփին և քվեարկել, որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրաժարվել է հրապարակային ասել, թե որ եղանակով են հասնելու իշխանափոխության։ «Օրակարգ ունենք, գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկվում ու քննարկվել է։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել և կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են։ Ընտրությունների գնալու կամ գնալու հարց չկա, մեր մտքով չի անցնում դա, մինչև 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա»,- ասել է Գալստանյանը։

Հարցին՝ արդյոք առաջնորդի փոփոխության հարց քննարկվել է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Առաջնորդ չեն ընտրում կամ նշանակում, ո՞վ է ինձ նշանակել կամ ընտրել՝ ոչ ոք։ Փողոցային պայքարը, ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանություն ունի։ Երկրորդ՝ պատասխանատվության խնդիր է․ ովքեր պատասխանատվության զգացում ունեն, նրանք էլ թող առաջնորդեն»,- ասաց Բագրատ սրբազանը՝ ընդգծելով, որ ովքեր կհավատան իրենց գործողություններին, կհամախմբվեն և մաս կկազմեն։

  • Կիսվել: