երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չարենցավանում հարևանները վիճել էին, վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ 62-ամյա տղամարդու դին գտել են

Չարենցավանում հարևանները վիճել էին, վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ 62-ամյա տղամարդու դին գտել են

Դեկտեմբերի 12-ին` ժամը 12.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում դանակահարություն է: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը շենքի մուտքի երկրորդ հարկից երրորդ հարկ տանող աստիճանների վրա հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 62-ամյա տղամարդու դիակը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 62-ամյա տղամարդու և նույն շենքի 30-ամյա բնակչի միջև, որի ընթացքում էլ 30-ամյա երիտասարդը դանակահարել է 62-ամյա հարևանին՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երիտասարդին քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Սպանոթյան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: