երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն

Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն

Սպիտակի բժշկական կենտրոնը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը։

«Փետրվարի 24-ին, բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապ բուժօգնության բուժանձնակազմի նկատմամբ: Վերջին օրերին սա բուժաշխատողների հանդեպ բռնության արդեն երկրորդ դեպքն է:

Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:

Սպիտակի բժշկական կենտրոնը խստորեն դատապարտում է տեղի ունեցած նմանատիպ ցանկացած դրսեւորում:

Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»,- «Սպիտակ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան  էջում գրել է ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը՝ լուսանկարներ հրապարակելով։

  • Կիսվել: