հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է

Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 24-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ։

  • Կիսվել: