ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել

ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով  Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Մրցույթով նախատեսվում է տեղական սկսնակ ընկերությունններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր:

Ծրագրի մրցույթի ընդհանուր  բյուջեն կազմում է առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝ [email protected]:

  • Կիսվել: