չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին

Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին

«Queen» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին:

Նա իր ինստագրամյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ես խախտում եմ լռությունը, քանի որ կարծես թե մեկ այլ ողբերգություն է տեղի ունենում, և ԶԼՄ-ները չեն հաղորդում այդ մասին ողջ ճշմարտությունը: Հայաստանը փոքրիկ երկիր է, որտեղ չկա ո՛չ նավթ, ո՛չ գազ, ո՛չ մեծ հարստություններ: Հայաստանը քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ շրջապատված բռնապետություններով։ Այն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՛՛:

Երաժիշտը նաև հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ տեղեկացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ:

Ըստ նրա՝ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:

 

  • Կիսվել: