երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բքի պատճառով Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Բքի պատճառով Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

Հունվարի 14-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Գորայքից Սիսիանի խաչմերուկ, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: