երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Բոյկոտը շարունակվում է. մի ամաչեք բոյկոտելուց, դրա մեջ ամոթ բան չկա. Հայկ Մարության

Բոյկոտը շարունակվում է. մի ամաչեք բոյկոտելուց, դրա մեջ ամոթ բան չկա. Հայկ Մարության

Բոյկոտը շարունակվում է, մարդիկ բոյկոտում են: Այս մասին հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով լայվ է մտել տրոլեյբուսից:

«Ես հատուկ տրոլեյբուս եմ բաևրձրացել, քանի որ տրոլեյբուսի ուղեվարձը 50 դրամ էր: Փաստացի սկզբում 6 անգամ էին բարձրացրել, դարձնելով 300 դրամ, ժողովրդի ճնշման ներքո իջեցրել են 150 դրամ: Բայց նորից ստացվում է, որ տրոլեյբուսի ուղեվարձը 300 տոկոսով: Այս թանկացումները լրիվ անհիմն են: Հանգիստ կարող են նույն գներով շահագործել տրանսպորտը, որովհետեւ գույքահարկից մեր բոլորից արդեն 20 մլրդ դրամ են հավաքում:

Էլ չեմ ասում, թե մնացած գումարները ոնց են ծախսում՝ բիզնես դասի տոմսեր, թանկարժեք ավտոմեքենաներ, բյուջեն ծախսվում է աննպատակ:

Այս բոյկոտը արվում է նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն գնելու այս թանկ տոմսերը»,-ասաց նա:

Հայկ Մարությանը կոչ արեց չամաչել բոյկոտելուց. «Այդտեղ ամաչելու բան չկա: Ավելի ամոթ է անել մի բան, որով կողքինիդ վնաս կտաս»:

  • Կիսվել: