հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բորիսի ծննդավայրը մնացել է թշնամուն. Նա մի նոր երազանք ու ծրագիր ունի

Բորիսի ծննդավայրը մնացել է թշնամուն. Նա մի նոր երազանք ու ծրագիր ունի

Բորիսի 14 տարին նոր էր լրացել, իր անհոգ կյանքով ապրում էր Արցախի Հադրութ քաղաքում, երբ սկսվեց պատերազմը:

Դա իր կյանքի ամենադաժան առավոտն էր. Հայրը, ով զինվորական էր՝ միանգամից մեկնեց ռազմաճակատակ: Բորիսը մոր և չորս տարեկան եղբոր հետ, մահից մազապուրծ մի քանի օրում հասավ Երևան:

Ռումբերի հարվածից վառվեց նրանց տունը, իսկ մի քանի օր անց թշնամին օկուպացրեց նաև Հադրութ քաղաքը:

Երևանում տղան միանգամից մեծացած, հասունացավ, տղեկից դարձավ տղամարդ: Հայրը ճակատում էր, մի ձեռք շորից բացի ոչինչ իրենց հետ ոչինչ չէին վերցրել. Պետք էր ապրել:
Մոտը 100 հազար դրամ ուներ, որ հավաքել էր համակարգիչ առնելու համար: Հորաքրոջ խորհրդով օնլայն խանութ բացեց, այդ գումարով մի քանի ապրանք գնեց ու սկսեց վաճառել:
Նրա մասին լուրը միանգամից ամբողջ համացանցով տարածվեց և մարդիկ սկսեցին ոչ միայն դառնալ նրա փոքրիկ խանութի հաճախորդը, գնումներ կատարել, այլ ամեն մեկն աջակցում էր ինչպես կարողանում էր:

Այդ առթիվ Բորիսը գրում է. << Ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց, ում վերջին պատերազմը զրկեց ամեն ինչից, ոտքի կանգնեցրիք դուք՝ բարի ու սրտացավ հայեր: Ձեր ջերմությունն է, որ ստիպում է չկոտրվել, քայլել առաջ, թոթափել տխրությունը, ապագայի հանդեպ վախերը: Շնորհակալ եմ, որ պատերազմի առաջին օրվանից կողքիս եք. Ես զգում եմ յուրաքանչյուրիդ բարի վրաբերմունքը >>:

Պատերազմն ավարտվել է, Բորիսի ծննդավայրը մնացել է թշնամուն: Կյանքը պետք է շարունակել զրոյից:

Ու հիմա այս տղան, ով Հայաստանում ընկալվում է որպես մաքառման սիմվոլ, մի նոր երազանք ու ծրագիր ունի.

Նա ուզում է ստեղծել հեքիաթային մի սրճարան, որտեղ ամեն բան կլինի հայեցի, հայի, Հայաստանի ու Արցախի մասին: Այն կլինի մանկա-պատանեկան և այստեղ մտնող յուրաքանչյուր երեխա կհեռանա մի քիչ ավելի շատ ճանաչած ու սիրած մեր երկիրը, մի քիչ ավելի հայրենասեր, քան կար:

<<Ես ուզում եմ , որ այս սրճարանում աշխատեն պատերազմից տուժած մարդիկ: Այստեղ նաև պատերազմի հետևանքով իրենց ծննդավայրը կորցրած բալիկների համար անվճար տոներ կկազմակերպենք>>,-ասում է Բորիսը:
Նրա ու իր զարմուհու այս վեհ ծրագրի մասին իմացել է Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցուհին և բացել օնլայն հանգանակություն:

Ահա հղումը: https://www.facebook.com/donate/356121652660974/4852401784771019/

Եվ միայն մեզանից է կախված՝ իրականությո՞ւն կդառնա այս պատանու երազանքը, թե ոչ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս երազանքի մի մասնիկը, կարող է դառնալ այն մարդն, ով օգնեց, որ չկոտրվեն, որ չհուսահատվեն նրանք, ովքեր դժոխքի միջով են անցել, բայց ապրելու հանդեպ դեռ հավատ ունեն:
Մենք հաղթում ենք , երբ միասնական ենք: Բորիսի երազանքը իրականություն կդառնա, համոզված ենք:

  • Կիսվել: