ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին «ազդակ» տալուն․ Վարդևանյան

Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին «ազդակ» տալուն․ Վարդևանյան

Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ <<ազդակ>> տալուն: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը․

«Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ <<ազդակ>> տալուն:

Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը:

Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»:

  • Կիսվել: