ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել են դանակահարված 3 քաղաքացի. դանակահարելու կասկածանքով բերման ենթարկված կա

«Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել են դանակահարված 3 քաղաքացի. դանակահարելու կասկածանքով բերման ենթարկված կա

Այսօր՝ օգոսոտոսի 25-ին, վիճաբանություն, ծեծռկտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 00։25-ի սահմանում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։ Այս մասին հաղորդում է  shamshyan.com–ը։

Ոստիկանները նշված վայրում եւ դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երեւանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին եւ 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։ Նրանք տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են  տեսախցիկի առջեւ խոսել, կայքի հետ զրույցում ասել են.  «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով եւ ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երեւանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։ Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչեւ բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։ Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում եւ դրան հարակից տարածքներում հայտնաբերել են արնանման հետքեր, քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։

Փաստի առթիվ հարուցվել է   քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ 

Նշված անձանց դանակահարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ հայտնաբերել եւ ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: