կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բոլոր երկրներում թենիսը քաղաքային կուլտուրայի մաս է, բացի թալիբների երկրից. Ավինյանի ասածն անհեթեթություն է. ճարտարապետ

Բոլոր երկրներում թենիսը քաղաքային կուլտուրայի մաս է, բացի թալիբների երկրից. Ավինյանի ասածն անհեթեթություն է. ճարտարապետ

Ամբողջ աշխարհում էլ քաղաքների այգիներում լինում են թենիսի կորտեր ու դա օրինաչափություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն  Աստղիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչել եւ քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը:

«Այգիներում կառուցված թենիսի կորտերը առողջ ապրելակերպի իրացման համար խիստ անհրաժեշտ է: «Արարատ» թենիսի ակումբը»,-ասաց նա:

Իր հերթին Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանն անհեթեթություն որակեց Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե թենիսի կորտերը չեն համապատասխանում այգու տրամաբնությանը:

«Ինչու մարդիկ վրդովվեցին, երբ լսեցին, որ թենիսի կորտերը պետք է քնադվեն։ Իրենց կուսակից Արսեն Թորոսյանի հետ համաձյան եմ, որ դա Երևանի խորհրդանիշներից մեկն է։ Կորտերը ոչ միայն համապատասխանում են այգու տրամաբանությանը, այլև եթե պատմությանն անդրադառնանք՝ սկզբից եղել են հենց կորտերը։

Ուզում եմ հարց տալ առաջին հերթին Ավինյանին՝ ամբողջ աշխարհում ցանկացած երկրում, հենց թենիսը սպորտի, քաղաքային կուլտուրայի մաս է, բոլոր տեղերում, բացի միգուցե, թալիբների երկրում՝ Աֆղանստանում, որտեղ արգելում են ֆուտբոլը, թենիսը: Կարելի է ասել, որ մենք այդ ճանապարհո՞վ ենք գնում,-ասաց նա։

Ճարտարապետը նշեց, որ թեև ինքը հուսով է, որ նրանց չի ստացվի քանդել, բայց հակառակ դեպքում Ավինյանը պատմության մեջ կմնա կորտերը քանդելով։

Նա հայտարարեց, որ չկա թենիսի կորտերը քանդելու հանրային պահանջ, խնդիրը զրոյից են ստեղծել. «Պատկերացրեք, որ վաղը որեւէ քաղաքապետ որոշի քանդել Շախմատի տունը: Դա  չի նշանակի, որ միայն շախմատիստները պետք է ցույցի դուրս գան ու բողոքե, ամբողջ հանրությունը կասի, որ դա անխելք, անհիմն քայլ է: Այս դեպքում էլ նույնն է, սա բոլոր երեւանցիների հարցն է: Ես համոզված եմ, որ նույն ՔՊ-ի անդամների 90 տոկոսն առավոտյան արթնացավ և այդ որոշումից շշմեց, թե ինչու են որոշել քանդել, երբ չկա նման պահանջ»,-ասաց Դոլուխանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ նման քայլը պակասեցնելու է ՔՊ-ի էլեկտորատը։

  • Կիսվել: