կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ իմանալով ԿԳՄՍ նախարարի նոր «բարեփոխման» մասին

ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ իմանալով ԿԳՄՍ նախարարի նոր «բարեփոխման» մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երեկ հրաժարականի դիմում է գրել։ 

Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական «բարեփոխումն է»․ վերջինս որոշել է ԿԳՄՍ-ին կից ստեղծել մի մարմին, որը պետք է զբաղվի բարձրագույն ու հետբուհական կրթության հարցերով՝ դրա մեջ ներառելով նաև ԲՈԿ-ը։ Քեռյանն էլ, տեղեկանալով այս որոշման մասին, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ըստ ամենայնի՝ Անդրեասյանի այս նոր որոշումը կապված է առաջիկայում բուհական ոլորտին վերաբերվող փոփոխությունների հետ, որոնք չեն անցնելու անաղմուկ, իսկ նորանշանակ նախարարն էլ չի ցանկանում հայտնվել այս ծագող սկանդալի կիզակետում, չնայած հենց ինքն է այս ամենի նախաձեռնողը։ Խոսքը, մասնավորապես, Բրյուսովի համալսարանը Մանկավարժականին ու Ֆիզկուլտին միացնելու՝ կառավարության նախաձեռնության մասին է, որը որոշվել է ամեն գնով իրականացնել։ Այդ է պատճառը, որ Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի ընտրությունը՝ ռեկտորի պաշտոնում վերընտրել բուհի գործող ղեկավար Կարինե Հարությունյանին, կառավարությունը չի հաստատել, իսկ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը իշխանական թեկնածուն էր, դիմել է դատարան։

Ընդհանրապես այս օրերին ոլորտում տիրող իրավիճակը հնարավոր չէ նկարագրել ավելի դիպուկ բառով, քան «բարդակ»։



  • Կիսվել: