հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են

Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են

 Քաջարանի քաղաքապետարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ բողոքող քաջարանցիներին ու կոմբինատի ղեկավարությանն առաջարկել բանակցությունները վարել քաղաքապետարանի շենքում։
 
Կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը։ Ներկա պահին քաղաքացիների ու կոմբինատի ներկայացուցիչների քննարկումը Քաջարանի քաղաքապետարանի շենքում ընթացքի մեջ է։
 
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները փակել էին կոմբինատ տանող ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջում էին փոխհատուցել իրենց առողջական վնասները, ինչպես նաև վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին` հայտարարելով, որ դրանք եղել են քաղաքական հայացքներով պայմանավորված կրճատումներ։

  • Կիսվել: