Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ Բաքվում ապօրինի պահվող գերիներին վերադարձնելու պահանջով (ուղիղ)
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:
Նախօրեին շարժումը պահանջահիր էր հրապարակել, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով միջազգային ատյաններում ՀՀ իրավական հայցերից, իր քաղաքացիներին դարձնում է Ադրբեջանի հաշվեհարդարի թիրախ, որը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ: Նրանք նաեւ անընդունելի են համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը վերաբերող որևէ հայտարարություն կատարելը:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։