ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` խոտածածկերը հրդեհելու համար նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` խոտածածկերը հրդեհելու համար նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

  • Կիսվել: