շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բնակչության 64 տոկոսը սոցիալական ծրագրերի պոտենցիալ շահառու է. ԱԺ-ն ընդունեց Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու նախագիծը

Բնակչության 64 տոկոսը սոցիալական ծրագրերի պոտենցիալ շահառու է. ԱԺ-ն ընդունեց Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայություն։

Դա նշանակում է, որ կմիավորվեն մի շարք մարմիններ:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին «կողմ» քվեարկեց  99 պատգամավոր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնապարար Աննա Ժամկոչյանը նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը:

Ըստ նրա, բարեփոխման շրջանակում կիրականացվի տարածքային մարմինների հիմնարար նորոգում: Եվ որոշակի ժամանակացույցով արդյունքում կլինեն 49 հիմնանորոգված տարածքներ, որտեղ գործելու են նոր կառուցվածքով, նոր գործառույթներ իրականացնող մարմինները:

«Այսօր առկա են 85 246 նպաստառու ընտանիք և ավելի քան 350 հազար այլ շահառուներ, որոնք  օգտվելու են սոցիալական ծառայություններից, իսկ առհասարակ բնակչության 64 տոկոսը պոտենցիալ շահառու է որպես բազմաչափ աղքատության կրող համամասնություն»,- ասաց նա:

  • Կիսվել: