երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մայիսի 1-ին, ժամը 10:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Արտաշես Վ.-ի (ծնված 1937 թ.) դին:

  • Կիսվել: