ԲԿ-ներում կլինեն QR կոդեր, սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի Ձեր բողոքը. Ավանեսյան
Ունենք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003, և Առողջության ապահովագրության հիմնադրամի զանգերի կենտրոն՝ 8866: Առողջապահության նախարարության թեժ գիծը 24-ժամյա ռեժիմով է աշխատում, իսկ զանգերի կենտրոնը՝ մինչև ժամը 20:00-ը: Շնորհակալ ենք քաղաքացիներից, որ ակտիվ զանգում են, ներկայացնում առաջարկություններ և բողոքներ: Այս մասին Ազգային ժողովում, Առողջության ապահովագրո
Նա նշել է, որ համակարգի գործարկման առաջին երկու շաբաթներին, ամեն օր մոտ 5,000 զանգ են սպասարկել, հիմա թվերը նվազում են, բայց նախարարության համար այդ հետադարձ կապը կարևոր է:
«Մյուս շաբաթվանից բժշկական կենտրոններում փակցված կլինեն QR կոդեր, որոնք սկանավորելով Ձեր մոտ կբացվի շատ կարճ հարցաշար՝ կոնկրետ հարցերով, և այնտեղ կարող եք անանուն լրացնել Ձեր դիտարկումները:
Դա մեզ հնարավորություն կտա մեր քաղաքացիների գոհունակությունը չափել, հասկանալ խնդիրները: Բողոքը պետք է այնպիսին լինի, որից կարողանանք ինչ-որ բան քաղել, որ տեսնենք՝ ինչում է եղել խնդիրը. սպասել են, բարեհամբույր չեն եղել, վճար են գանձել և թե այլ դեպք»,-մանրամասնել է Ավանեսյանը:


