չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը

Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը

«Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։

Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել  և զենք գործադրելով սպանել։

Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները  դեպքի պահին այնտեղ չեն եղել։

  • Կիսվել: