ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«BEST LIFE» Պոլիկլինիկայի պացիենտները բացի պետպատվերով հասանելի բարձրակարգ ծառայություններից, կարող են օգտվել նաև վճարովի ծառայություններից` 20% զեղչով

«BEST LIFE» Պոլիկլինիկայի պացիենտները բացի պետպատվերով հասանելի բարձրակարգ ծառայություններից, կարող են օգտվել նաև վճարովի ծառայություններից` 20% զեղչով

«BEST LIFE» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը շարունակում է հասարակության շրջանում լայն վստահություն ձեռք բերել, քանի որ այն հագեցած է և շարունակաբար համալրվում է նորագույն բժշկական սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք վերապատրաստվել և վերապատրաստվում են արտերկրի առաջատար բժշկական հաստատություններում։ Կենտրոնը տրամադրում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժական) բժշկական օգնություն, ունի նաև նորագույն բուժսարքավորումներով հագեցած լաբորատորիա:

Արդեն երկու տարի շարունակ «BEST LIFE» հայ-ճապոնական բժշկական կենտրոնին կից գործում է նաեւ պոլիկլինիկան, որը  կարճ ժամանակահատվածում` շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների հասել է  պացիենտ-բժիշկ լիակատար վստահության մթնոլորտի ձևովորման: «BEST LIFE» պոլիկլինիկայում իրականացվում է հիվանդների առաջնային և կրկնակի ընդունում, հետազոտում, ամբուլատոր բուժում և շարունակական հսկողություն: Պոլիկլինիկան ունի ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ և լաբորատորիա, որտեղ աշխատում են տարիների փորձառություն ունեցող բանիմաց սրտաբաններ, նյարդաբաններ և այլ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ: Մասնագիտացված ամբուլատոր բաժանմունքի գլխավոր առավելություններից է այն, որ պոլիկլինիկան սերտ համագործակցում է ստացիոնար բաժանմունքների հետ: Վիրահատությունից կամ ստացիոնար բուժումից հետո, հիվանդները, իրենց բուժումը և հսկողությունը շարունակում են պոլիկլինիկայում:

Պոլիկլինիկայի հաջողության գրավականի, առանձնահատկությունների եւ զարգացման տեսլականի մասին զրուցել ենք «BEST LIFE» բժշկական կենտրոնի Պոլիկլինիկայի տնօրեն ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ երկու տարվա ընթացքում պոլիկլինիկայի ծավալած գործունեությանը.

-Երկու տարի է ինչ «Բեսթլայֆ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան ծավալում է իր գործունեությունը եւ այս կարճ ժամանակահատվածում ունենք 3400-ից ավելի հավաքագրված բնակիչներ, այդ թվում 0-18 եւ 18-ից բարձր տարիքի: Կարծում եմ, հենց այս փաստը խոսում է մեր բժիշկների բարձրակարգ մասնագիտացման և սպասարկման որակի մասին, ինչը բերել է պացիենտներիի և բուժանձնակազմի միջև լիակատար վստահության մթնոլորտի ձևավորման: Մեր պոլիկլինիկայի առավելությունը կայանում է նրանում, որ գործում է կոմպլեքս` հիվանդանոցային մասի ստացիոնար բաժանմունքների հետ միասին: «BEST LIFE»-ի ստացիոնար բաժանմունքներում կամ Պոլիկլինիկայի կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված սիրտ-անոթային կամ մի շարք այլ հիվանդությունների հետագա հսկողությունը կամ խորհրդատվությունները իրականացվում են կենտրոնի թե ստացիոնարի, թե ամբուլատորիայի լավագույն բժիշկների կողմից` նորագույն սարքավորումներով:

Հաջորդ առավելությունն այն է, որ Պոլիկլինիկայում գրանցված պացիենտները բացի պետպատվերով հասանելի ծառայություններից, կարող են օգտվել նաև վճարովի ծառայություններից` 20 տոկոս զեղչով: Դա վերաբերվում է նաև դժվարամատչելի հետազոտություններին: Իսկ կլինիկայի մասնագետների կողմից խորհրդատվությունները կատարվում են անվճար:

Ի տարբերության այլ պոլիկլինիկաների մեզ մոտ առաջին այցելության ժամանակ իրականացվում են մի շարք կանխարգելիչ լաբորատոր հետազոտություններ: Ինչը կարեւոր է նրանով, որ հենց առաջին այցի ժամանակ ի հայտ են գալիս անգամ գաղտնի շրջանում գտնվող, առանց կլինիկական դրսեւորման հիվանդությունները:

Ո՞րն է Ձեր գլխավորած հիմնարկի հաջողության գրավականը:

-Մեր կլինիկայում շեշտը դրված է մարդկային փոխհարաբերության վրա, մի փոքրիկ ընտանիք ենք, բոլորս թիմային աշխատանք ենք տանում: Մեզ մոտ չկա տարբերակում` թե սա իմ գործն է, սա քոնը` բոլորս տիրապետում ենք բոլորի գործին, անհրաժեշտության դեպքում լրացնում ենք մեկս մյուսին` ի նպաստ հիվանդի:

Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մեր ցանկացած այցելու Պոլիկլինիկայից դուրս է գալիս ժպիտով եւ գոհունակությամբ: Համենայնդեպս մենք փորձում ենք այս դժվարին իրավիճակում անել ամեն ինչ, որպեսզի առաջնային օղակի աշխատանքները բարձր որակով մատուցվեն:

Մեր հանրության շրջանում կարծրատիպային մոտեցում կա առաջնային բուժօգնության օղակին, շատերը չեն վստահում ամբուլատորիաներին` միանգամից դիմելով ստացիոնարներ...

-Առողջ հասարակություն ունենալու հիմնական գրավականը հենց առողջապահության առաջնային օղակների պատշաճ աշխատանքն է: Հենց այս օղակում է իրականացվում հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, հետագա վերահսկողությունը: Պետք չէ թերագնահատել առաջնային բժշկության օղակը:

-Ովքե՞ր կարող են լինեն ձեր պոլիկլինիկայի շահառուները:

- «BEST LIFE» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շահառու կարող է լինել յուրաքանչյուր քաղաքացի` անկախ բնակության եւ գրանցման վայրից: Մենք ունենք նաեւ մարզերի բնակիչներ, ովքեր վիրահատվել կամ բժշկական օգնություն են ստացել մեր կլինիկայում, իսկ արդեն հետագա հսկողությունը ցանկացել են շարունակել մեր պոլիկլինիկայում:

-Բժշկուհի, եւ վերջում կմանրամասնեք կոնկրետ ի՞նչ բուժծառայություններ են մատուցվում ձեր պոլիկլինիկայում:

-Կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ՝ սրտաբանի խորհրդատվություն, էնդոկրինոլոգի խորհրդատվություն, Էլեկտրասրտագրություն, Էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության (տրեդմիլ) փորձ, դուպլեքս և դոպլերային քննություններ, որովայնի խոռոչի օրգանների ու վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն եւ այլն:

  • Կիսվել: