շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բերքառատում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր

Բերքառատում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 20։27-ին։ Այրվել է մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր:

 

  • Կիսվել: