հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բերման կամ վարչական ձերբակալման ենթարկվելու դեպքում գործում է հեռախոսահամար

Բերման կամ վարչական ձերբակալման ենթարկվելու դեպքում գործում է հեռախոսահամար

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի հայտարարությունը․

"Սիրելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի կողմից սույն թվականի նոյեմբերի 9-ին դավաճանական կապիտուլացիոն ակտը ստորագրելուց հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավանքեր անցկացնելու միջոցով իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում տեղի ունեցածի շուրջ՝ Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարում է․

Հավաքների մասնակցելիս ոստիկանության ապօրինի գործողությունների հետևանքով բերման կամ վարչական ձերբակալման ենթարկվելու դեպքում կարող եք զանգահարել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծին` իրավական խորհրդատվության և օգնության, ըստ անհրաժեշտության`նաև փաստաբանական օգնության տրամադրման համար:

Իրավական հանձնախմբի թեժ գծի հեռախոսահամարն է․

043 200597

Իրավական պետության Մեր անբեկանելի տեսլականը ենթադրում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանություն":

 

  • Կիսվել: