կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Բերդում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Բերդում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: