Բերդաշենում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները. Փաշինյան (տեսանյութ)
Բերդաշենում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:
Բերդաշենի հարեւանությամբ՝ Արփի ազգային պարկի տարածքում Արփի լիճն է, որը զբոսաշրջային այցեքարտ կարող է դառնալ Շիրակի մարզի համար՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: