հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բելառուսի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Բելառուսի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

2023թ․ հունվարի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի, ՀՀ դեսպանության դիվանագետներ Ն․Տիրատուրյանի և Ա․Մելքումյանի, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Մոգիլյով քաղաքում կայացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված հավաք։ Տոնի առթիվ ներկաներին խոսքով դիմեց դեսպան Ռ.Խումարյանը։ Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատության և անկախության համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակին։

Հավաքի ընթացքում քննարկվեցին նաև Բելառուսի բոլոր հայ համայնքային կազմակերպություններն ընգրկող կառույցի ձևավորմանը, բելառուսաբնակ հայության համայնքային կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվեց Մինսկում հայ առաքելական եկեղեցու շինարարության ընթացքը, քննարկվեցին դրան առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Մոգիլյովի մարզում հայ մարտիկների մղած անձնուրաց պայքարի և սխրանքների մասին փաստավավերագրական տեսանյութ` ներկայացնելով հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության և ընդհանուր պատմության մի դրվագ:

  • Կիսվել: