հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին:
Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար և մենք այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախությանը սրբազան և անքննարկելի է:
Թե՛ անկախության կերտման ճանապարհին և թե՛ այսօր մեր ժողովրդի համար եղել են ու կան դժվարություններ, մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար մեծ ջանք և միասնականություն է պահանջվում:

Անկախության 31-րդ ամյակը, ցավոք, լրանում է երկրի սահմանների անառիկության, ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների և նրանց հարազատների կրած տառապանքների պայմաններում:
Խոնարհվելով մեր նահատակների և նրանց հարազատների առջև՝ բոլորիս մաղթում եմ ուժ, խոհեմություն և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ»:

 

  • Կիսվել: