երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին կտեղադրվեն գաղտնագրով փականներ

Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին կտեղադրվեն գաղտնագրով փականներ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մի շարք նախագծեր են ընդունվել:

Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Հանձնարարվել է համատիրություններին հորդորել, որ բնակիչների հետ սերտ գործակցությամբ գործընթացն ակտիվացնեն: Մայրաքաղաքում առկա 13123 մուտքից 6814-ում բացակայում են փականները:

  • Կիսվել: