հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաթում–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին

Բաթում–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին

Վեց գնացք, այդ թվում՝ Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, սողանքի պատճառով չեն կարողանում հասնել նշանակման կետ։
Սողանքը տեղի է ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում, Պատճառը հորդառատ անձրևներն են։ Արդյունքում վնասվել են կոնտակտային ցանցն ու ռելսերը:
«Հայտնի չէ, թե երթևեկությունը երբ կվերականգնվի։ Եթե անգամ երթևեկությունը վերականգնվի, անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին ուղևորների տեղաշարժը նպատակահարմար չէ», – ասված է հաղորդագրության մեջ:
Կայքը հրապարակել է նաև չեղարկված ուղերթեի ցանկը.
 
Բաթում-Երևան #201,
 
Թբիլիսի-Բաթում #804,
 
Թբիլիսի-Փոթի #874,
 
Բաթում-Թբիլիսի #801,
 
Բաթում-Թբիլիսի #807։
Բոլոր գնացքները կմեկնեն մոտակա կայարան, որպեսզի ուղևորներն այնտեղից կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Ընկերությունը խոստանում է վերադարձնել բոլոր ուղեվարձերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: