ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Բաքվի բարբարոսական վարչախումբը բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով. Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով. Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն աշխարհաքաղաքական այս փուլում բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

՛՛Եթե Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեց, որ «թուրանական առաջնորդության» ձգտող էրդողանական վարչախումբը չի կարող արդյունավետ կառավարել նույնիսկ իր նահանգներում ի հայտ եկող ճգնաժամերը, ապա Նեթանյահուի կառավարությունը բախվել է ներքաղաքական խոշոր խնդիրների, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Իսրայելի ողջ տարածքով մեկ հարյուր հազարանոց ցույցերի և բողոքի գործողությունների։

Մյուս կողմից Իրանում շաբաթ օրն անցկացված բազմամիլիոնանոց տոնական քայլերթերի ժամանակ Բաքվի վարչախմբի դեմ գործողությունները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, այլ նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: