ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանկի մասնաճյուղում պայթյունից տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Բանկի մասնաճյուղում պայթյունից տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Աշտարակի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
 
Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3-րդ աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

  • Կիսվել: