կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բալահովիտում բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ

Բալահովիտում բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։ 

Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։ 

  • Կիսվել: