երկուշաբթի, հունվար 13
13 / 1 / 2025
Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Մայիսի 15-ին, ժամը 12:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: