շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բախվել են «Հոնդա»-ն ու օտարերկրացու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Հոնդա»-ն ու օտարերկրացու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 18-ին մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ մոպեդավարը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Թուրքմենստանի քաղաքացի է:

  • Կիսվել: