շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված

Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge» մակնիշի, 23-ամյա Արման Թ.-ի վարած «Mazda» մակնիշի, 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

 Օպերատիվերն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

 Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկներ Ալբերտ Հախվերդյանն ու Արթուր Թևոսյանը:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու:  

  • Կիսվել: