երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Բագրատունյաց պողոտայում հոսթել է պայթել․ 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Բագրատունյաց պողոտայում հոսթել է պայթել․ 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող հոսթելում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

  • Կիսվել: