ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Բագրատաշենի մաքսակետի տարածքում բանվորներից մեկին անհրաժեշտ է եղել բուժօգնություն, որը պատշաճ կերպով կազմակերպվել է. ՊԵԿ

Բագրատաշենի մաքսակետի տարածքում բանվորներից մեկին անհրաժեշտ է եղել բուժօգնություն, որը պատշաճ կերպով կազմակերպվել է. ՊԵԿ

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է։ Այս մասին հայտնել է ՊԵԿ մամուլի խոսնալ Լուսինե Մկրտչյանը։

Նա նշել է, որ մաքսակետի տարածքում բանվորներից մեկին անհրաժեշտ է եղել բուժօգնություն, որը պատշաճ կերպով կազմակերպվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա, հրդեհը մեկուսաացվել է, կա երեք տուժած:

  • Կիսվել: