շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բացառիկ տեսանյութ՝ Մերձավանի կրակոցների դեպքի վայրից

Բացառիկ տեսանյութ՝ Մերձավանի կրակոցների դեպքի վայրից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր:

Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:

Քննչական կոմիտեից էլ հայտնեցի, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: