Պատգամավորները դպրոցականներին մանրամասն ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների եւ դասախոսների հետ:
Պատասխանելով խորհրդարան այցելած աշակերտների հարցերին՝ պատգամավորները մանրամասն ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Կառավարության քայլերը, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու երիտասարդներին առնչվող ծրագրերը:
Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում: