շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաբաջանյանը Վեհափառին խնդրել է պատարագներն անցկացնել առանց հավատացյալների

Բաբաջանյանը Վեհափառին խնդրել է պատարագներն անցկացնել առանց հավատացյալների

Էջմիածնի եկեղեցիներում այսօր պսակի արարողություններ են տեղի ունեցել, վաղն առավոտյան, նախնական տեղեկություններով, կայանալու են ժամերգություններ և սրբազան պատարագի արարողություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ՝ նա Վեհափառին խնդրել է պատարագ անցկացնել առանց հավատացյալների:

Բաբաջանյանը գրել է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կարելի է ենթադրել, որ Մեծի պահոց այս շրջանում աստվածային օրհնություն փնտրող բազմաթիվ հավատացյալներ (առավելապես համաճարակի համար խոցելի խումբ համարվող ավագ տարիքի անձինք) Երևանից և այլ բնակավայրերից գերբեռնված տրանսպորտով կմեկնեն Էջմիածին՝ Սբ. Գայանե եկեղեցի և այլ եկեղեցիներում կմասնակցեն սրբազան պատարագին՝ էջմիածնի բնակիչների հետ կողք-կողքի:

Հավարտ և հընթացս պատարագի հավատացյալները կհամբուրեն եկեղեցու սրբագործված պատերը, սրբանկարներն ու քահանայից աջն ու խաչը: Պատարագին մասնակցելուց հետո Երևանից և այլ բնակավայրերից պատարագին մասնակցած հավատացյալները կվերադառնան և... Մայր աթոռի իմ շատ սիրելի միաբաններ, Վեհափառ տեր, խնդրում ենք կատարել պատարագը առանց հավատացյալների: Ես խոստանում եմ խնդրել լրատվամիջոցներին, որպեսզի ապահովեն պատարագների օնլայն հեռարձակումը»:

  • Կիսվել: